top of page
Search
Writer's pictureAnna Karapetyan

Թվային մարքեթինգի աութսորս (արտապատվիրում), թե ներքին թվային մարքեթինգ. դրական և բացասական կողմերը աճող բիզնեսի համար:

Թվային մարքեթինգի ծառայությունները աութսորս անելը կամ սեփական ռեսուրսներով իրականացնելը յուրաքանչյուր ընկերության ընտրությունն է: Երկու տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները, և դրանց տարբերությունների ուսումնասիրումը կարող է օգնել ձեզ կատարելու տեղեկացված ընտրություն, որը համապատասխանում է ձեր բիզնես նպատակներին:


in the picture there are 2 parts. in the first one is shown the office in which people are working, and in the second one there are people who are working from home.

Թվային մարքեթինգի աութսորս


Աութսորսը ներառում է ձեր ընկերության համար հատուկ առաջադրանքներ կատարելու համար երրորդ կողմի ներգրավում: Համաձայն վերջին հարցումների՝ քոնթենթ մարքեթինգի ծառայությունների գրեթե կեսը (48%) փոխանցվում է այլ գործակալությունների, ընդ որում գրաֆիկական դիզայնը, վիդեո անիմացիան և տպագրությունը հանդիսանում են արտապատվիրված հիմնական ծառայությունները:


Աութսորսի դրական կողմերը․


  • Փորձ և մասնագիտական մոտեցում. մասնագիտացված գործակալություններն ունեն թվային մարքեթինգի տարբեր ոլորտներում մեծ փորձ ունեցող մասնագետների թիմ: Թվային մարքեթինգի աութսորսը նաև օգնում է ձեր բիզնեսին օգտվելու ժամանակակից գործիքներից, որոնք կարող են թանկարժեք կամ բարդ լինել ներքին օգտագործման համար:

  • Նոր մոտեցումներ. աութսորս անող թիմը կարող է թարմ գաղափարներ գեներացնել, որոնք կարող են չդիտարկվել ներքին թիմի կողմից:

  • Ծախսարդյունավետություն. առանձին ​​նախագծերի համար վճարելը, ի տարբերություն ամբողջ դրույքով աշխատող թիմ պահելու, իմաստ ունի, եթե դուք ձգտում եք ստանալ բարձրորակ կատարողականություն ձեզ անհրաժեշտ ծառայությունների համար: Բացի այդ, կարիք չկա անհանգստանալու լրացուցիչ ծախսերի համար, ինչպիսին են աշխատակիցների բոնուսները կամ վերապատրաստումները:

  • Մասշտաբայնություն. թվային մարքեթինգով զբաղվող ընկերությունները կարող են գնահատել և ընդլայնել ձեր մարքեթինգային գործունեությունը՝ ելնելով ձեր բիզնես նպատակներից՝ ճկուն քաղաքականություն որդեգրելով ծանրաբեռնված սեզոններին կամ արշավների ժամանակ:


Աութսորսի բացասական կողմերը


  • Թույլ վերահսկողություն․ թվային մարքեթինգի ծառայությունների աութսորսինգը նշանակում է ձեր նախագծերի գործնական կառավարման անհնարինություն, հատկապես, եթե մարքեթինգային ընկերությունը գտնվում է ժամային այլ գոտում:

  • Բրենդի արժեքներին համապատասխանություն։ Հաղորդակցությունն առանցքային է: Ձեր նպատակներին հասնելու համար դուք պետք է հհամոզված լինեք, որ մարքեթինգային ընկերության ռազմավարությունը լիովին համապատասխանում է ձեր բրենդի նպատակներին:

  • Երրորդ կողմից կախված լինելը նշանակում է, որ ձեր մարքեթինգային հաջողությունը կապված է նրանց կատարողականի հետ: Մարքեթինգային ընկերությունը, որի հետ դուք համագործակցում եք, պետք է վստահելի լինի և լավ պատկերացում ունենա ձեր բիզնեսի մասին: Ընկերության պորտֆոլիոյի, փորձառության և այլ գործընկերների կարծիքների ուսումնասիրությունը շատ կարևոր է:



Ներքին թվային մարքեթինգ


Ներքին թվային մարքեթինգը ներառում է ձեր սեփական մարքեթինգային թիմի ստեղծում ու նրա միջոցով մարքեթինգային քաղաքականության իրականացում: Այս մոտեցումը ևս ունի նաև իրեն բնորոշ առավելություններն ու մարտահրավերները: Ժամանակ և ջանք է պահանջվում ներքին թվային մարքեթինգի արդյունավետ թիմ ստեղծելու համար, սակայն այս մոդելը լավագույնս աշխատում է շատ ընկերությունների համար, որոնք ցանկանում են լիարժեք վերահսկողություն պահպանել իրենց սեփական բրենդի ինքնության և ռազմավարության նկատմամբ:


Ներքին թվային մարքեթինգի դրական կողմերը։


  • Ամբողջական վերահսկողություն. ներքին թվային մարքեթինգի թիմ ունենալը թույլ է տալիս ամբողջական վերահսկողություն ունենալ ձեր մարքեթինգային ռազմավարությունների նկատմամբ՝ հնարավորություն տալով արագ ճշգրտումներ կատարել և անմիջական վերահսկողություն իրականացնել:

  • Ավելի արդյունավետ հաղորդակցություն. ձեր թիմի հետ միևնույն հարկի տակ հաղորդակցությունն ավելի պարզ է, ինչը հանգեցնում է ավելի արագ որոշումների կայացմանն ու դրանց իրագործմանը: Այն խթանում է համագործակցությունը տարբեր բաժինների միջև՝ ապահովելով միասնական մոտեցում:

  • Բրենդի խորը ըմբռնում. մարքեթինգային ներքին թիմը խորապես ներդրված է ձեր ընկերության մշակույթում, ինչը հեշտացնում է ձեր թիրախային լսարանին համապատասխանող բովանդակություն և արշավներ ստեղծելը:

  • Երկարաժամկետ համագործակցություն. ներքին մարքեթինգային թիմերը ավելի հավատարիմ են ընկերության նպատակներին ու աշխատում են հօգուկ երկարաժամկետ հաջողության, քանի որ նրանք ուղղակիորեն հետաքրքրված են ընկերության աճի մեջ


Ներքին թվային մարքեթինգի բացասական կողմերը։


  • Ավելի բարձր ծախսեր. ներքին մարքեթինգային թիմի ստեղծումն ու պահպանումը կարող է ծախսարդյունավետ չլինել, հատկապես փոքր ընկերությունների համար: Ծախսերը ներառում են աշխատակիցների խրախուսում, վերապատրաստումներ և վճարովի մարքեթինգային գործիքների ձեռքբերում: Ծախսատար է նաև լավագույն մասնագետների ներգավումը և նրանց ընկերության ներսում պահելը։

  • Սահմանափակ փորձառություն. ներքին մարքեթինգային թիմը կարող է չունենալ այն նույն փորձառությունը, ինչ մասնագիտացված մարքեթինգային ընկերությունները, հատկապես թվային մարքեթինգի առանձին ոլորտներում: Դժվար է հետևել նորագույն թրենդերին և տեխնոլոգիաներին ու ապահովել ներքին թիմի շարունակական մասնագիտական ​​վերապատրաստումը:

  • Սահմանափակ ռեսուրսներ. ներքին մարքեթինգային թիմերը կարող են բավականին ծանրաբեռնված աշխատել, ինչը կարող է հանգեցնել բացթողումների Ձեր մարքեթինգային աշխատանքի ծավալը կարող է պահանջել լրացուցիչ ծառայությունների աութսորս, ինչը կարող է ժամանակատար և ծախսատար լինել:


3 views0 comment

Comments


bottom of page