7 ամենատարածված սխալները վեբկայքում, որոնք խանգարում են ձեր բրենդի առաջխաղացմանը. ինչպե՞ս շտկել դրանք:
- Lusine Shirinyan
- Jul 18
- 3 min read
Updated: Aug 15
Ձեր կայքը մեծամասամբ ձեր բրենդի առաջին ծանոթությունն է ձեր ապագա հաճախորդների հետ։ Վայրկյանների ընթացքում այն ցույց է տալիս, թե ով եք դուք, ինչ եք անում և ինչու պետք է մարդիկ վստահեն ձեզ։ Բայց ի՞նչ անել, եթե ձեր կայքը վաճառքները խթանելու փոխարեն խանգարում է ձեր բրենդի առաջխաղացմանը:

Եկե՛ք վերլուծենք 7 ամենատարածված սխալները վեբկայքում, որոնք վնասում են ձեր հեղինակությանը, նվազեցնում են փոխակերպումները և թուլացնում ապրանքանիշի ինքնությունը, և ինչպես դրանք արագ շտկել։
1. Կայքի դանդաղ բեռնում:
Եթե ձեր կայքը բեռնվում է 3 վայրկյանից ավելի, ապա դուք արդեն կորցնում եք այցելուներ և հնարավոր է՝ հաճախորդներ։ Google-ի հետազոտության համաձայն, օգտատերերի 53%-ը լքում է այն կայքը, որը չափազանց երկար է բեռնվում։

Ինչպե՞ս շտկել.
• Սեղմել մեծ նկարներն ու տեսանյութերը,
• Նվազեցնել սկրիպտներն ու պլագինները,
• Օգտագործել բրաուզերի քեշավորումը և CDN-ները,
• Բեռնման արագության աուդիտ անցկացնել Google PageSpeed Insights-ի կամ Gtmetrix-ի նման գործիքներով:
2. Բջջային SEO-ի օպտիմալացման բացակայություն:
Statista-ի տվյալներով՝ բջջային սարքերով դիտումները կազմում են վեբ թրաֆիքի ավելի քան 60%-ը, սակայն շատ կայքեր օպտիմալացված չեմ մոբայլ սարքերի համար: Եթե կայքը հարմարեցված չէ բջջային սարքերով դիտելու համար, դա ուղղակիորեն վնասում է SEO վարկանիշին:

Ինչպե՞ս շտկել.
• Օգտագործել mobile-friendly գործիքներ, ինչպիսին են Bootstrap-ը կամ WordPress-ի արդիական շաբլոններ,
• Փորձարկել կայքը տարբեր սարքերի վրա՝ օգտագործելով BrowserStack-ի նման գործիքներ
• Նախապատվությունը տալ բջջային սարքերի համար հարմար նավիգացիային և սենսորային տարրերին:
3. Ապակողմնորոշող և անհարմար նավիգացիա:
Եթե օգտատերերը չեն կարողանում գտնել այն, ինչ փնտրում են 2-3 սեղմումով, դուք կորցնում եք նրանց: Անկանոն մենյուները, չափիչ շատ dropdown մենյուները կամ մի էջից մյուսին անցնելու անհարմարությունը լուրջ խնդիր են:

Ինչպե՞ս շտկել.
• Կիրառել պարզ ինտուիտիվ մենյու՝ 5-7 հիմնական տարրերով,
• Ներառել որոնման տեսանելի դաշտ,
• Խուսափել անհասկանալի մենյուներից ու ոչինչ չասող վերնագրերից:
4. Տարբերվող բրենդինգ տարբեր էջերում:
Տառատեսակների, գույների, կոճակների ոճի կամ նույնիսկ կոմունիկացիայի տոնի փոփոխությունը էջից էջ կարող է ստեղծել անկազմակերպ կամ անվստահելի բիզնեսի տպավորություն: Հետևողականությունը նպաստում է բրենդի ճանաչելիությանը: Անհամապատասխանությունը առաջացնում է շփոթություն:

Ինչպե՞ս շտկել.
• Ստեղծել թվային բրենդի ոճի ուղեցույց` բոլոր հարթակներում կիրառելի սկզբունքներով,
• Օգտագործել միևնույն տառատեսակներն ու գունային պալիտրան,
• Կիրառել կոմունիկացիայի միատեսակ տոն և հաղորդակցություն բոլոր հարթակներում:
5. Թույլ կամ բացակայող CTA-ներ:
Դուք չեք կարող ակնկալել, որ այցելուները ձեր կայքում գործողություն կկատարեն, եթե դուք նրանց չեք ուղղորդում: Կայքը, առանց հստակ գործողության կոչերի (CTA), նման է խանութի, որտեղ դրամարկղը բացակայում է: Նույնիսկ UI/UX տեսակետից գեղեցիկ ձևավորված կայքերը չեն կարող փոխակերպումներ ապահովել առանց հստակ CTA-ների:

Ինչպե՞ս շտկել.
• Օգտագործել հստակ կոչեր կոչեր (օրինակ` «Զանգել», «Ներբեռնեք ուղեցույցը»),
• Օգտագործել հակիրճ կոչեր,
• Տարբեր CTA-ների համար կիրառել տարբեր գույներ, որոնք համահունչ են ձեր բրենդի գունապնակին,
• CTA-ների A/B թեստավորում անել:
6. Կայքի հասանելիության անտեսում:
Եթե ձեր կայքը հասանելի չէ բոլոր օգտատերերի համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողների համար, դուք ոչ միայն կորցնում եք այցելուներ, այլև իրավաբանորեն խոցելի եք։ Հստակ իրավական կարգավորումներ սահմանողց երկրներում դա օրենքի խախտում է:

Ինչպե՞ս շտկել.
• Ապահովել տեքստի ու ֆոնային գույների ճիշտ հակադրություն և օգտագործել ընթեռնելի տառատեսակներ,
• Բոլոր նկարների համար օգտագործել հստակ նկարագրողական alt տեքստ,
• Ապահովել ստեղնաշարի նավիգացիա,
• Օգտագործել ARIA պիտակներ և screen reader-friendly markup:
WAVE-ի կամ accessiBe-ի նման գործիքները կարող են օգնել ձեզ ստուգել և բարելավել ձեր կայքի հասանելիությունը։
7. Հնացած քոնթենթ կամ չաշխատող հղումներ:
2019 թվականի հնացած բլոգային գրառումները, չաշխատող կոնտակտային ձևանմուշները կամ ոչ մի տեղ չտանող հղումները կարող են խաթարել այցելուների վստահությունը։ Այցելուները կմտածեն. «Եթե նրանք չեն կարողանում օպտիմալացնել ու կառավարել իրենց կայքը, արդյո՞ք կարող են կառավարել իմ նախագիծը»։ Ձեր կայքը ձեր բրենդի կենդանի ներկայացումն է։

Ինչպե՞ս շտկել.
• Պարբերաբար ստուգել քոնթենթի արդիականությունը և ճշգրտությունը,
• Օգտագործել գործիքներ, ինչպիսին են Screaming Frog-ը կամ Ahrefs-ը՝ չաշխատող հղումները հայտնաբերելու համար,
• Մշտապես թարմացնել բլոգը և պորտֆոլիոն,
• Եռամսյակը մեկ անգամ վերանայել թիմի անդամների կենսագրությունները, հաճախորդների ռեվյուները և առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները:
Ինչու՞ է այս ամենը կարևոր ձեր բրենդի համար:
Կայքը պարզապես թվային անշարժ գույք չէ. այն ձեր ապրանքանիշի հանրային հարթակն է, վաճառքների խթանման և վստահության կառուցման գործիքը: Վերոնշյալ խնդիրների լուծումը օգնում է.
• Ավելացնել փոխակերպումները՝ պարզ նավիգացիայի և հստակ CTA-ների միջոցով,
• Ձևավորել հեղինակություն՝ կայքի արագության, հետևողականության և պարզ դիզայնի միջոցով,
• Հասանելի դառնալ ավելի լայն լսարանի համար,
• Բարելավել SEO դիրքերը կայքի օպտիմալացման միջոցով:
Slice Consulting-ը մասնագիտացված է ձեր բրենդի և բիզնեսի նպատակներին համապատասխանող ռազմավարական կայքերի ստեղծման գործումս: Անկախ նրանից, թե ձեզ անհրաժեշտ է կայքի արագ աուդիտ, թե ամբողջական վերաձևավորում, մենք կարող ենք ձեզ օգնել:
Եկե՛ք խոսենք աշխատող կայքերի մասին:
Comments