
Slice Consulting-ի 20-ամյակ
Հաջողության պատմությունների կերտման երկու տասնամյակ
Slice Consulting-ը ուրախ է հայտարարելու իր 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։
2024թ․ հոկտեմբերից մինչև 2025 թ․ հոկտեմբեր մենք նախատեսել ենք կազմակերպել բացառիկ կրթական միջոցառումների շարք՝ վեբինարներ, վարպետության դասեր և աշխատանքային հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ, այդ թվում՝ Նիկա Մանուկովայի, Մարգարիտա Բաբուրյանի, Արտակ Օրդյանի, Տիգրան Բալոյանի, Նվարդ Մելքոնյանի և Նանե Մաթևոսյանի:
Միջոցառումները կանցկացվեն յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ: Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու մարքեթինգի, թվային ռազմավարության և բիզնես զարգացման ոլորտների վերջին թրենդերին։
Այս հոբելյանական շարքը նպատակ ունի համախմբելու տարբեր ոլորտների մասնագետների՝ ժամանակակից արագ փոփոխվող բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար գործնական հմտություններով և նորագույն գիտելիքներով կիսվելու նպատակով։
Մասնակցությունն անվճար է, սակայն գրանցվելիս անհրաժեշտ է կատարել փոխանցում 5000 դրամի չափով, որը վերադարձվում է միջոցառմանը ներկայանալու դեպքում: Մասնակիցներին սպասվում է հյուրասիրություն, ինչպես նաև ապրանքանշված գրենական պիտույքներ և ոլորտի գործընկերների հետ կապեր հաստատելու հրաշալի հնարավորություն:
Միջոցառումների շարքի իրականացման հովանավորներն են Cito բժշկական կենտրոնը, Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը (AITC) և DaVinci հրատարակչությունն և խանութների ցանցը:
Բիզնեսները անդադար երկու հարցի պատասխան են փնտրում՝ ինչպես վաստակել ավելի շատ ու ինչպես ծախսել ավելի քիչ։ Այս երկու խնդիրներին արդյունավետ լուծում կարող է տալ բիզնեսում լավագույն թվային գործիքների ինտեգրումը, որը կօգնի խնայել միջոցներ, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, գրավել նոր հաճախորդներ ու շրջանցել մրցակիցներին։ Փոքր և միջին ձեռնարկությունների թվային ներուժը զարգացնելուն ուղղված մեր հերթական միջոցառումը՝ Digital Tools in Business: 10 Steps to Boost Sales, տեղի կունենա մարտի 26-ին՝ EBRD Advice for Small Businesses in Armenia-ի աջակցությամբ և European Union in Armenia-ի ֆինանսավորմամբ: Slice Consulting-ի հիմնադիր Նանե Մաթևոսյանի օգնությամբ թվային գործիքների պրիզմայով կդիտարկենք բիզնեսը ներսից ու դրսից, կքննարկենք, թե ինչպես մանր ու միջին ընկերությունները կարող են ինտեգրել թվային լուծումները՝ արտադրողականությունը բարձրացնելու, աշխատանքային հոսքերը օպտիմալացնելու և շուկայում դիրքավորվելու համար: 📅Օր՝ մարտի 26՝ ժամը 16։30 📍Վայր՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն` AITC (Ալեք Մանուկյան 1/1) Ուշադրություն․ մուտքն ազատ է, գործում է պատասխանատու գրանցման համակարգ։ Գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.sliceconsulting.org/hy/slice20 Առաջնորդվելով ստանալու փոխարեն նվիրելու կարգախոսով՝ Slice Consulting-ը կարևորում է գիտելիք նվիրելը՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար: Տեղերը սահմանափակ են։ Շտապե՛ք գրանցվել։

Փետրվարի 27-ին հրավիրում ենք ձեզ մեր ընկերության 20-ամյակին նվիրված հերթական միջոցառմանը։ Թվային մարքեթինգի փորձագետ Արտակ Հարությունյանը կներկայացնի թվային գովազդի կարևորությունը ժամանակակից մարքեթինգում՝ որպես մրցակցության հաղթահարման հզոր գործիք։ Լսարանի թիրախավորումից մինչև գովազդային ռազմավարությունների մշակում՝ դուք կսովորեք՝ ինչպես առավելագույնի հասցնել ձեր բրենդի արդյունավետությունը և առաջ անցնել մրցակիցներից: Օր՝ փետրվարի 27 Ժամ՝ 16։30 Վայր՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն՝ AITC (Ալեք Մանուկյան 1/1) Ինչպես միշտ, մուտքն ազատ է, սակայն գրանցումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել 5000 դր․ փոխանցում, որը ձեզ կվերադարձվի միջոցառմանը ներկայանալու դեպքում:

Միացե՛ք մեզ մեր ընկերության 20-ամյակին նվիրված այս տարվա առաջին միջոցառմանը: Հանդիպում ենք փետրվարի 5-ին՝ ժամը 16։30-ին, AITC-ում (Ալեք Մանուկյան 1/1)։ Slice Consulting-ի հիմնադիր Նանե Մաթևոսյանի օգնությամբ կփորձենք բացահայտել ապրելու իմաստը ճապոնական Ikigai փիլիսոփայության միջոցով։ Ի՞նչ է Իկիգայը: Ikigai (生き甲斐) հասկացությունը կազմված է iki (կյանք) և gai (արժեք) բառերից ու նշանակում է «կյանքի իմաստ»: Այն ճապոնական Օկինավա կղզու մշակույթում արմատացած հայեցակարգ է։ Հետաքրքիր է, որ Օկինավայում ապրում են աշխարհի ամենաերկարակյաց մարդիկ, ովքեր հայտնի են իրենց ամուր առողջությամբ և կյանքի նկատմամբ դրական հայացքներով: Ինչ կսովորեք. 💠Իկիգայի չորս տարրերը՝ սեր, կյանք, աշխատանք, մոտիվացիա: 💠Ինչպես ձեր առօրյան համապատասխանեցնել ձեր անձնական նպատակներին և արժեքներին: 💠Գործնական քայլեր՝ բացահայտելու ձեր սեփական ikigai-ը և ավելի լիարժեք ապրելու յուրաքանչյուր օրը: Ինչպես միշտ, մեր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն ձեր գրանցումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել 5000դր․ փոխանցում, որը ձեզ կվերադարձվի միջոցառմանը ներկայանալուց հետո։ Գրանցվելու համար լրացրե՛ք հարցաթերթիկը այս էջի ներքևում։

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր ընկերության 20-ամյակի երկրորդ միջոցառմանը։ 🗓 Օրը՝ դեկտեմբերի 5 ⏰ Ժամը՝ 16։00 📍Անցկացման վայր՝ AITC (Ալեք Մանուկյան,1/1)։ 🎤 Խոսնակ՝ IMPACT Solutions-ի հիմնադիր Մարիա Հովումյան 📌 Թեմա՝ «Անձնական հաջողության ռազմավարություն» ✍️ Գրանցվելու համար լրացրե՛ք հայտը ստորև։ Գրանցումը հաստատելու համար կատարե՛ք 5000 դր․ փոխանցում՝ միջոցառմանը ներկայանալիս այն հետ ստանալու պայմանով։ Եթե ցանկանում եք առաջադիմել ձեր կարիերայում, հասնել անձնական նվաճումների կամ բարելավել ձեր հմտությունները, այս հնարավորությունը ձեզ համար է։ Միջոցառման ընթացքում Դուք կբացահայտեք սեփական ներուժը և կստեղծեք անձնական հաջողության ճանապարհային քարտեզ: Այդ նպատակով մենք միասին․ · Կզարգացնենք ռազմավարական մտածողություն և սեփական կյանքի ժամանակն առավել նպատակային օգտագործելու ցանկություն, · Կսովորենք անձնական հաջողությունների իրագործման նպատակով գնահատել սեփական ուժերը և գտնել հնարավորություններ, · Կբացահայտենք նպատակների և հիմնական արդյունքների (OKRs) ուժը՝ սեփական հաջողությունը սահմանելու և չափելու համար, · Կստեղծենք անձնական հաջողության ճանապարհային քարտեզ՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում սեփական նպատակներին հասնելու համար: Մարիա Հովումյանը IMPACT Solutions խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, CMC և EFQM որակավորված խորհրդատու։ Նա ունի 20+ տարիների փորձ ռազմավարական պլանավորման և կառավարման, տաղանդների զարգացման և ֆասիլիտացիայի ոլորտներում։ Մոսկովյան առաջատար մասնագիտական ամսագրերում տպագրված ավելի քան 30 մասնագիտական հոդվածների հեղինակ է։ Միացե'ք մեզ և սկսե'ք ձեր ճանապարհորդությունը դեպի անձնական հաջողություն այսօր: Սիրով կսպասենք ձեզ։

Slice Consulting-ի 20֊ամյակին նվիրված առաջին միջոցառումը կվարի Awesome Foundation-ի հոգաբարձու Ալբերտ Պողոսյանը։ Սիրով հրավիրում ենք ձեզ նոյեմբերի 7֊ին՝ ժամը 19։00֊ին, AITC՝ Ալեք Մանուկյան 1/1: Մուտքը միայն նախնական գրանցմամբ։ Մասնակցության համար լրացրե՛ք հայտը ստորև։ Մասնակցությունն անվճար է, սակայն գրանցվելիս անհրաժեշտ է կատարել 5000 դրամի չափով փոխանցում, որը ձեզ հետ կվերադարձվի միջոցառմանը ներկայանալիս։ Ալբերտ Պողոսյանը Travel Polyglot֊ի և 360 Stories-ի գլխավոր գործադիր տնօրենն է։ Նա կյանքի է կոչել լեզուների ուսուցման ինտերակտիվ ծրագիր, որը VR տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս վիրտուալ ճամփորդություն կատարել աշխարհի տարբեր տեսարժան վայրեր՝ միաժամանակ սովորելով տվյալ երկրի լեզուն։ Ալբերտը բիզնեսում արհեստական բանականության հնարավորությունների օգտագործման մեծ ջատագով է։ Միջոցառման ընթացքում Ալբերտը կներկայացնի Awesome հիմնադրամի գործունեությունը, Awesome նախագծերի իրագործմանն ուղղված իրենց դրամաշնորհային ծրագրերը, ֆինանսավորում ստանալու կարգը և սեփական համայնքին ու պետությանը օգուտ տալու մասին իր պատկերացումները։ Awesome հիմնադրամի նպատակն է մեր իրականությունը Awesome դարձնող գաղափարներին աջակցելը: Սիրով կսպասենք ձեզ։

Միջոցառման մասնակցության հայտ
Խնդրում ենք լրացնել հայտը՝ միջոցառումներին մասնակցելու համար։