
Մեր մասին
Navigate Your Business Growth
Slice Consulting-ը միջազգային բիզնես գործակալություն է, որը հիմնադրվել է անկախ մարքեթինգային խորհրդատու Նանե Մաթևոսյանի կողմից 2005 թվականին և վերաբրենդավորվել է 2015 թվականին։
Ընկերությունը մասնագիտացված է մարքեթինգում՝ բրենդինգից մինչև թվային մարքեթինգ, ռազմավարական մարքեթինգից մինչև վաճառք:
Ընկերության հիմնական նպատակն է օգնել բիզնեսի աճին և ներուժի զարգացմանը՝ օգտագործելով հատկապես նոր տեխնոլոգիաներ, ինչպիսին են թվային ինտեգրումը, պիլոտային թեստերը, Agile մարքեթինգը և նախագծերի կառավարման գործիքակազմը:
Slice Consulting-ը կատարում է հաճախորդի ընկերության մարքեթինգի բաժնի դերը՝ տրամադրելով մարքեթինգային ամբողջական աջակցություն՝ մարքեթինգային աուդիտից մինչև ամբողջական մարքեթինգային ռազմավարության մշակում և թվային գործունեության իրականացում, դիզայն, բրենդի առաջխաղացում, ֆոտո և վիդեո նյութերի պատրաստում, կայքերի մշակում և PR աջակցություն:
Slice Consulting-ը տրամադրում է բոլորովին նոր ֆոտո և վիդեո production ծառայություններ Slice Production֊ի միջոցով: Մեր օրերում ընկերությունը արագ զարգանում է և շուտով կտրամադրի առցանց ծառայություններ, ինչպիսին են առցանց և առկա վերապատրաստման դասընթացները մեր մասնագիտացված բիզնես հաստատության՝ Slice Academy-ի կողմից:
Slice Academy-ն առաջարկում է խմբային դասընթացներ թվային մարքեթինգի, բիզնեսի, ՏՏ նախագծերի կառավարման և մարքեթինգի ոլորտներում: Կարող եք նաև գրանցվել կորպորատիվ դասընթացների` նախագծված ձեր ընկերության կարիքներին համապատասխան: Ակադեմիան նաև առաջարկում է անվճար գրադարան՝ ձեր ուսուցման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով:
|
Slice Consulting-ը հովանավորել է Slice Academy-ի մի շարք կրթական նախագծեր, այդ թվում՝ Summer Business School-ը, Weekend School of Marketing-ը 7 Weekend School of Business-ը:
Գործարկվել են նոր ծրագրեր սթարթափերի և բիզնեսի անկայունությամբ ընկերությունների համար՝ օգնելու նոր բիզնեսներին զարգանալու և արդյունավետ գործունեություն ծավալելու, ինչպես նաև նոր շունչ հաղորդելու հին բիզնեսներին:
Slice Consulting-ի հաճախորդների և գործընկերների ցանկում արդեն ներառված են 200+ ընկերություններ, այդ թվում ոչ առևտրային կազմակերպություններ:
Մեր ծառայությունները
Մեր թիմը

Nane Matevossyan
MBA, Marketing Management, Sales and Communication

Gohar Mkrtchyan
MA, Senior Graphic
Designer

Stella Gasparyan
Academy Coordinator, CEO PA

Armen Davtyan
MA, Design Marketing, Branding

Byuregh Melikyan
Graphic Designer

Lena Sogoyan
IT Specialist

Lilit Aslanyan
MA, Media Relations and Communications

Sergey Martirosov
Photographer, Photo & Video Editor
