Search
  • Slice Consulting

Ի՞նչ է նեյմինգը և ինչու՞ է այն կարևոր

English

Դուք հավանաբար լսել եք «Как корабль назовешь, так он и поплывет» արտահայտությունը։ Այն լավագույնս բնորոշում է նեյմինգի էությունն ու կարևորությոնը։ Հենց անունն է որոշում, թե ինչ «բնավորություն» ունի բրենդը։

Առաջին հայացքից պարզ թվացող նեյմինգի գործընթացն իրականում մեծ ջանք ու եռանդ է պահանջում։ Ըստ էության, չկա ունիվերսալ բանաձև, որը կիրառելի կլինի բոլոր դեպքերում։ Այնուամենյանիվ համաշխարհային և հայկական շուկայում առկա անուններն ուսումնասիրելիս նկատում ենք, որ կան մի քանի հիմնական օրինաչափություններ․

  • Հիմնադրի անունը (Gucci, Tiffany & Co, Hewlett-Packard)։

  • Ընկերության գործունեությունը նկարագրող բառ (Burger King, Alpen Pharma, Southwest Airlines)։

  • Պատահական ընտրված մի բառ (Apple)։

  • Հորինված բառ (Google)։

  • Փոխաբերական իմաստով կիրառված բառ (Nike (հաղթանակի հույն աստվածուհի) Amazon (աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է Հարավային Ամերիկայում)։

  • Իրական նշանակությամբ բառ (Uber՝ նշանակում է հրաշալի, ավելի քան տաքսի, Sharp`ճապոնական ընկերություն է, որը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ)։

Այսպիսով որպեսզի ձեր «նավը» երկար և հետաքրքիր ճանապարհ անցնի, պետք է խուսափել հապճեպ որոշում կայացնելուց և մասնագետների օգնությամբ գտնել բրենդին բնորոշ լավագույն անունը։

Իսկ ինչի՞ց է սկսվում նեյմինգի գործընթացը՝ կհարցնեք դուք։ Առաջին հերթին պետք է հասկանալ, թե որն է առաջարկվող ապրանքի կամ ծառայության էությունը։ Պատկերացրեք, որ այն մարդ է իր բնավորության առանձնահատկություններով և յուրահատուկ սովորություններով, և փորձեք զգալ այն։ Այնուհետև հասկացեք, թե ովքեր են ձեր պոտենցիալ գնորդները, ինչպե՞ս եք հետաքրքրելու նրանց և ուղղորդելու, որ օգտվեն ձեր ապրանքից։


Նեյմինգի գործընթացը դառնում է ավելի հեշտ, երբ գիտեք մի քանի պարզ կանոններ․

  • Անունը պետք է լինի բարեհունչ, հեշտ արտասանելի և հիշվող։ Նախադասության մեջ կիրառվելիս գրավի մարդկանց ուշադրությունը։

  • Օտար լեզուներով չունենա բացասական նշանակություններ։

  • Բացառիկ դեպքերում միայն պարունակի ավելի քան երեք վանկ 1 բառում։

  • Ավելի շատ պարունակի ձայնավորներ, քան բաղաձայններ։

  • Ցանկալի է պարունակի ոչ ավել, քան 2 բառ, կամ օգտագործվի հապավումի տեսքով։

  • Համապատասխանի իր գնին և տեսականուն։

  • Նմանություն չունենա բացասական իմաստ ունեցող բառերի ու արտահայտությունների հետ, խուսափի բացասական կամ սխալ ասոցիացիաներից։

  • Հնարավոր լինի ավելացնել լրացուցիչ մասնիկներ, եթե նպատակ կա ընդլայնել տեսականին կամ ուղղությունները։

  • Առաջացնի դրական, հաճելի, գրավիչ կամ խոստումնալից զգացողություններ՝ կախված նրանից, թե ինչ ապրանք կամ ծառայություն եք առաջարկում։

Այս հիմնական սկզբունքները հաշվի առնելով՝ ստեղծվում է հնարավոր անունների երկար ցանկ և սկսվում են մտագրոհները։ Տարբեր բնագավառի մասնագետներ քննարկում են, թե որ անունն ինչ ասոցիացիա է առաջացնում և որքանով հաջողված կլինի վերջինիս ընտրությունը։ Բազմաթիվ քննարկումների, փորձարկումների արդյունքում ընտրվում է այն անունը, որը լավագույնս արտահայտում է ընկերության մեսիջը և համապատասխանում է նեյմինգի հիմնական սկզբունքներին։


Այսպիսով հաջողված նեյմինգը մեկ օրվա և մեկ մասնագետի գործ չէ։ Միայն թիմային աշխատանքն ու պրոֆեսիոնալ մոտեցումը կօգնեն ստանալ ցանկալի արդյունք։ Slice Consulting-ը ունի 15 տարուց ավել փորձ այս բնագավառում և պատրաստ է օգնել, որ ձեր «նավը» լողա հաջողության ճանապարհով։ Դուք կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ մեր բրենդբուքերին, YouTube-յան ալիքի միջոցով կամ էլ հետևելով Slice Consulting-ի սոցիալական մեդիա էջերին։



26 views
  • Grey Facebook Icon
  • Grey LinkedIn Icon

© 2015-2020 by Slice Consulting