Search
  • Slice Consulting

Ի՞նչ է բրենդինգը

Updated: Jun 15

English

Գտնել յուրօրինակ բրենդինգային լուծումներ՝ սա կարևորագույն կետ է յուրաքանչյուր բիզնեսի համար։

Իսկ ի՞նչ է բրենդինգը և ինչու՞ է այն այդքան անհրաժեշտ բիզնեսին։

Եթե կարճ՝ ապա դա այն է, ինչ հաճախորդները ակնկալում են Ձեր ծառայություններից կամ ապրանքից և այն, ինչով դուք տարբերվում եք մրցակիցներից։


Նախ եկեք հասկանանք, թե ինչ է ապրանքը և երբ է այն դառնում բրենդ։

Հեռու չգնանաք․ ջուրը ռեսուրս է, որը պետք է ցանկացածիս։ Իսկ այն պահից, երբ մենք այն սկսում ենք վաճառել, ապակյա կամ պլաստիկ շշի մեջ լցնելով, այն դառնում է ապրանք։

Սակայն ջուրը նույն տեսքն ունի՝ այն թափանցիկ հեղուկ է։ Ուրեմն ինչպե՞ս պետք է տարբեր ընկերությունները վաճառեն նույն ջուրը։

Պատասխանը պարզ է՝ ստեղծելով բրենդ, որն էլ ներառում է երեք կարևոր բաղադրիչ՝ բրենդինգ, հեղինակության ստեղծում և արդյունավետ կառավարում։ Մենք կքննարկենք բրենդինգի գործընթացը։

Այն ներառում է հետևյալ փուլերը՝

  • ​ նեյմինգ (անվանման ստեղծում)

  • ​ լոգոտիպի ստեղծում

  • ֆիրմային ոճի ստեղծում

  • ​ փաթեթավորմում և պիտակի ձևավորում։

Հաջողված բրենդինգային լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝ որն է ձեր ընկերության առաքելությունը, որոնք են ձեր առաջարկած ծառայությունների և ապրանքների առավելությունները, ինչ ասոցիացիաներ եք ուզում ստեղծել ձեր հաճախորդների և բրենդի միջև։

Ամենակարևոր նպատակներից մեկը, որին ձգտում է բրենդինգ առաջարկող թիմը էմոցիոնալ կապ ստեղծելն է։ Դուք հավանաբար նկատել եք, որ ցանկացած ապրանքի մասին մտածելիս մենք ոչ միայն հիշում ենք նրա որակական հատկանիշների մասին, այլ նաև որոշակի էմոցիոնալ արձագանք ենք ունենում։ Իսկ որքան դրական է այդ արձագանքը, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ ապրանքը հաջողություն կունենա շուկայում։

Ի դեպ, պետք է մշտապես հիշել, որ ապրանքը կարող է հեշտությամբ կրկնօրինակվել մրցակիցների կողմից, իսկ բրենդը միշտ յուրահատուկ կլինի։

Օրինակ “Պեպսի”-ն և “Կոկա Կոլա”-ն գրեթե նույն համն ունեն, սակայն այս երկու բրեդները բոլորովին այլ էմոցիաներ են առաջացնում մեզ մոտ և ազդում գնման որոշման վրա։

Բացի սրանից բրենդինգը ճանաչելի կդարձնի ապրանքը, կօգնի ներգրավել նոր հաճախորդներ, հպարտության զգացում կառաջացնի աշխատողների մոտ և կնպաստի առավել արդյունավետ գովազդային արշավներ կազմակերպել։

Այժմ դուք գիտեք, թե ինչ է բրենդինգը և ինչ օգուտներ կարող է ապահովել ձեր բիզնեսի համար։ Մնում է միայն գտնել լավ թիմ, որը պատրաստ է մատուցել որակյալ բրենդինգային ծառայություններ։ Առաջարկում ենք դիտել մի շարք հաճախորդների համար պատրաստած մեր պորտֆոլիոները և անպայման դիմել․ մենք պատրաստ ենք ստեղծել Ձեր ընկերության բրենդը։



#branding #brand #naming #logo



44 views
  • Grey Facebook Icon
  • Grey LinkedIn Icon

© 2015-2020 by Slice Consulting