Search
  • Slice Consulting

Քոփիրայթինգ կամ բառեր, որոնք վաճառում են

Updated: Jul 3

English

Ստուգե՞լ եք ձեր էլեկտրոնային նամակները, որտեղ առաջարկում են օգտվել որևէ ծառայությունից։ Կամ որ՞ ֆեյսբուքյան գովազդն է վերջերս գրավել ձեր ուշադրությունը։ Այն ամենն ինչ տեսել եք ստեղծվել է քոփիրայթերների կողմից։

Քոփիրայթինգը մարքեթինգային նյութերի ստեղծումն է, որոնց նպատակը ապրանքի կամ ծառայության առաջխաղացումն ու վաճառքի ապահովումն է (գովազդներ, բրոշյուրներ, կատալոգներ, կայքեր և այլն)։

Հենց գրագետ քոփիրայթինգի արդյունքում դուք դադարում եք մտածել “ես կարող եմ ապրել առանց սրա” և սկսում եք մտածել “ինչու՞ եմ ես ապրում առանց սրա”։

Իսկ ինչպե՞ս հասնել այդ արդյունքին քոփիրայթինգի միջոցով։ Մենք ներկայացնում ենք մի քանի կանոններ, որոնք անպայման կօգնեն․


Կիրառե՛ք KISS բանաձևը


“Keep it simple, stupid” հենց սա է KISS բանաձևի ամբողջ գաղտնիքը։ Գրե՛ք հնարավորինս պարզ և հասկանալի։ Այնպես արեք, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար լինի չընկալել այն ուղերձը, որը ցանկանում եք փոխանցել։ Ձեր նպատակը չէ ցույց տալ, թե որքան խելացի եք, այլ ցույց տալ, թե ինչու է պետք ընտրել հենց ձեր առաջարկած ապրանքն ու ծառայությունը։


Ստեղծե՛ք էմոցիոնալ կապ


Մարդիկ գնում են էմոցիաներով, հետո միայն հիմնավորում իրենց կատարած ընտրությունը տրամաբանորեն։ Եթե կարողացել եք էմոցիա առաջացնել սպառողի մոտ, ապա նա առավել մեծ հավանականությամբ կդառնա ձեր հաճախորդը։ Իսկ դա կարելի է անել այն դեպքում, երբ լավ եք ճանաչում ձեր թիրախային լսարանին ու գիտեք, թե որ թեմաների, բառերի ու արտահայտությունների հանդեպ են նրանք զգայուն։


Գրե՛ք օգուտի,ոչ թե հատկանիշների մասին


Հաջողված քոփիրայթինգը չի ներկայացնում, թե ինչ հանճարեղ ապրանք եք ստեղծել, այլ թե ինչպես է այն հեշտացնում սպառողի կյանքը։ Հետևապես մոռացե՛ք ապրանքի հատկանիշները թվարկելու մասին, և դրանք վերափոխեք օգուտի․ չէ՞ որ դուք չեք գնում խնձոր, քանի որ այն կլոր է և կանաչ, այլ քանի որ այն օգտակար է։ Ստորև ներկայացված օրինակները կօգնեն պատկերացնել այդ գործընթացը։



Շտապե՜ք

Հիշու՞մ եք “Mea Culpa” ներկայացման հայտնի գովազդը, որտեղ ամեն անգամ նշում էին, թե վերջին ներկայացումներն են։ Սա մարդկանց մոտ ստեղծում էր տպավորություն, որ նրանք այլևս երբեք չեն ունենա հնարավորություն դիտել ներկայացումը ու դրդում էր գնել տոմսեր։ Մարդիկ վախենում են բաց թողնել որևէ կարևոր բան, իսկ երբ կա քանակի կամ հասանելիության սահմանափակում, նրանք առավել քան հակված են օգտվել հնարավորությունից։


Մի՛ մոռացեք call to action-ի մասին։


Բացի ինֆորմացիայի փոխանցումից, դուք խնդիր ունեք մեծացնել սպառողի ներգրավվածությունը և դրդել նրան որևէ գործողություն կատարել՝ բացել նամակը, բաժանորդագրվել, մեկնաբանություն թողնել կամ էլ գնում կատարել։ Հետևապես մի՛ մոռացեք յուրաքանչյուր քոփիի վերջում ավելացնել, թե ինչ պատասխան գործողություն եք ակնկալում։


Կիրառե՛ք համապատասխան գործիքներ


Թվային մարքեթինգի աշխարհում ամեն օր նոր գործիք է հայտնվում, որն օգտնում է բարելավել աշխատանքը և ստանալ մաքսիմալ արդյունք։ Մենք ընտրել ենք մի քանիսը, որոնք իսկապես պրակտիկ են և հեշտ կիրառելի քոփիրայթինգի ոլորտում։

Hemingway Editor- եթե ձեր քոփին արդեն պատրաստ է, բայց դուք վստահ չեք, թե որքան մատչելի եք գրել, դիմե՛ք այս գործիքի օգնությանը։

CoSchedule.com (headline analyzer)- հաջողված քոփիրայթինգը սկսվում է ճիշտ ընտրված վերնագրից։ Օգտագործե՛ք այս գործիքը վերնագրի վերաբերյալ մի շարք տվյալներ ստանալու համար։

Grammarly-Հրաշալի գործիք է տեքստի ուղղագրությունը, կետադրությունը և ոճական սխալները ստուգելու համար։

Google Keyword Planner-Թվային փոքիրայթինգի առաջնային պահանջներից է բանալի բառերի կիրառումը։ Այս գործիքը լավագույններից է, որ կօգնի այդ հարցում։

Thefreedictionary-Օնլայն բառարանները յուրաքանչյուր քոփիրայթերի հավատարիմ ընկերն են։ Հետևապես ցանկալի է կիրառել այս և այլ օնլայն բառարաններ հաճախ կիրառվող ու ձանձրալի դարձած բառերից և ձևակերպումներից խուսափելու համար։


Այսպիսով դուք ունեք ապրանք կամ ծառայություն, որը պետք է վաճառել, իսկ մեր քոփիրայթերներն ունեն էնտուզիազմ, գիտելիքների պաշար և պատրաստ են օգնել։ Մնում է միայն դիմել Slice Consulting-ի թիմին։


0 views
  • Grey Facebook Icon
  • Grey LinkedIn Icon

© 2016-2020 by Slice Consulting