Search
  • Slice Consulting

Նեյրոմարքեթի՞նգ։ Էդ ինչպե՞ս աշխատեց։

English


Իսկ պատահե՞լ է ձեզ հետ, որ գնաք խանութ՝ հաց գնելու, ու տուն վերադառնաք նոր կոշիկներով․․․ բարձրակրունկ կոշիկներով․․․ դե մի քիչ էլ անհարմար․․․ դե նույնանման մի քանի հատ կար զգեստապարանում։

Դուք կարո՞ղ եք հիշել՝ ո՞ր պահին իրականացրիք սպոնտան գնում կատարելու որոշումը։ Ի՞նչը ձեզ դրդեց այդ որոշմանը՝ մի՞տքը, թե՞ զգացմունքը։ Սովորաբար "այդպես ստացվեց", "դեղին պիտակը տեսա, չդիմացա" բավականին չափազանցված պատասխանները ստիպում են մտածել գնորդի վարքի վրա էմոցիոնալ ազդեցության մասին։

Առաջ, երբ չկար շատ տեսականի, և միջոցները շատ ավելի սահմանափակ էին, պրոդուկտի ձեռքբերման գործընթացում կարծես թե գերակշռում էր ռացիոնալիզմը, ու աշխատում էր հետևյալ սխեման՝

  • Մտորում (ինձ պետք է կոշիկ)

  • Գործողություն (պրոդուկտի գնում)

  • Զգացմունք (ես ուրախ եմ, որ իմ կարիքը բավարարվել է)



Հիմա բացարձակ այլ ալգորիթմ է գործում․

  • Էմոցիաներ (ես ուզում եմ կոշիկ)

  • Գործողություն (ձեռքբերումը)

  • Մտորում (շոփինգը ինձ հաճույք է պատճառում)


Ժամանակի հետ առաջացան բրենդներ, նմանատիպ ապրանքի տեսականին ընդլայնվեց, սկսեց ձևավորվել միջին դաս, որը համեմատաբար վճարունակ էր։ Գնումներ կատարելիս էմոցիոնալ ազդակների գերակայությունը ավելի ակնհայտ դարձավ և հիմք հանդիսացավ գիտական հետազոտությունների համար ու տնտեսության մեջ համարվեց էմոցիոնալ հեղափոխություն։



Իսկ թե ինչպես կիրառել սպառողի վարքային արձագանքը, կպատասխանի նեյրոմարքեթինգը։ Այս գիտությունը նեյրոկենսաբանության ու մարքեթինգի մեջտեղում է, որը․

  • ուսումնասիրում է գնորդի ռեակցիան մարքեթինգային գրգռիչների ազդեցությամբ,

  • կանխատեսում է հաճախորդի վարքը և ընտրության չափանիշները,

  • նպաստում է ընտրել այս կամ այն ապրանքը, բրենդը ենթագիտակցական մակարդակում։


Գովազդում հատուկ ընտրված գույները, խանութում միացված երաժշտությունը, տեսականու հստակ դասավորությունը, սրճարանում վանիլի կամ թխվածքի բույրը... սրանք բոլորը նեյրոմարքեթինգային գործիքակազմի դասական օրինակներ են։


Նեյրոմարքեթինգի օգնությամբ այսօր կարելի է սպառողի մոտ կոգնիտիվ ու էմոցիոնալ արձագանք առաջացնել կոմերցիոն մեսիջին կամ ինֆորմացիային՝ դրդելով նրան նախընտրել այս կամ այն բրենդը։ Նեյրոմարքեթինգային հետազոտությունները կոչված են գնահատել, թե գովազդի որ տարբերակը կամ փաթեթավորման որ դիզայնն է առաջացնում ավելի դրական արձագանք՝ արդյունքում ճշգրտումներ մտցնելով վերջնական տարբերակում, որը կառաջարկվի գնորդին։


Մի խոսքով, եթե այս պահին ինչ-որ համով բան ուտելու ցանկություն ունեցար, ուրեմն նեյրոմարքեթինգը քեզ վրա աշխատեց 😉


Հ․Գ․ Իսկ եթե ուզում ես տիրապետել այս մասնագիտությանը, կիրառել նեյրոմարքեթինգային ստանդարտներն ու ձեռքբերումները, ապա միացի՛ր "Նեյրոմարքեթինգի հիմունքներ" մեր հերթական դասընթացին։


52 views1 comment