Search
  • Slice Consulting

ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿԵԼ ԲԻԶՆԵՍԸ ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ․ 5 ՊՐԱԿՏԻԿ ԽՈՐՀՈՒՐԴ

Updated: May 13


English


Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարը COVID-19-ի դեմ, փոքր և միջին բիզնեսի ղեկավարները մտածում են՝ ինչ անել վնասներից հնարավորինս խուսափելու համար։

Համաձայնեք՝ իրավիճակը ցանկալիներից չէ, սակայն ընկճվելու փոխարեն առաջարկում ենք մտածել նոր ելք գտնելու մասին։

Առաջին լավ լուրն այն է, որ ձեր հաճախորդները այժմ ավելի շատ են ժամանակ անցկացնում օնլայն տիրույթում։

Ուրեմն ճիշտ պահն է, որ սկսեք ամրապնդել ձեր դիրքերն օնլայն հարթակներում և սկսեք օգտվել թվային մարքեթինգի լայն հնարավորություններից։ Ինչպե՞ս։ Շարունակեք կարդալ և կգտնեք խորհուրդներ, որոնք կօգնեն փրկել բիզնեսը ճգնաժամի օրերին։

Տեղափոխեք ձեր վաճառքները օնլայն խանութ։

Օնլայն վաճառք ապահովելն, իհարկե, այնքան էլ հեշտ չէ, սակայն ստեղծված իրավիճակում այն եկամուտ ապահովելու տարբերակ է։ Պետք է ընդամենը գտնել լավ թիմ, որը հնարավորինս արագ և արդյունավետ կստեղծի օնլայն խանութ, իսկ հետո արդեն տեղեկացնել հաճախորդներին, որ իրենց սիրելի ապրանքները կարող են գնել առցանց տարբերակով։


Պահպանեք սոցիալական մեդիայում ունեցած ակտիվությունը։

Շատ բիզնես մենեջերներ մտածում են, որ եթե ինքնամեկուսացման պատճառով իրենց հաստատությունը փակվել է, ապա կարիք չկա գումար և ժամանակ ծախսել սոցիալական մեդիա մարքեթինգի համար։ Սակայն պետք է հիշել, որ երբ դուք անհետանում եք սոցիալական մեդիա տիրույթից, անհետանում եք նաև ձեր հաճախորդի մտքից։ Ուստի կարևոր է ակտիվ պահել սոցիալական մեդիայի էջերը, իսկ թե հատկապես ինչ բովանդակություն ընտրել այս օրերի համար, կօգնեն SMM մասնագետները։


Ստեղծեք ձեր բիզնես կայքը։

Որտեղից, եթե ոչ կայքից ձեր հաճախորդները կարող են մանրամասնորեն տեղեկանել ձեր ապրանքների և ծառայությունների մասին։ Եթե ուզում եք աչքի ընկնել օնլայն տիրութում ունեցած ակտիվությամբ, ուրեմն առաջին հերթին մտածեք հենց կայքէջի ստեղծման մասին և տանը գտնվող հաճախորդներին առաջարկեք ծանոթանալ ձեր ընկերությանը կայքի միջոցով։


Փորձեք առաջարկել ձեր ծառայությունների օնլայն տարբերակը։

Իհարկե, սա հնարավոր է ոչ բոլորի համար, սակայն կան ոլորտներ, որոնց դեպքում նույն ծառայությունն օնլայն առաջարկելը պարզապես փրկություն է։ Դասընթացնե՞ր եք կազմակերպում, ուրեմն ժամանակն է նույն դասընթացն առաջարկել օնլայն տարբերակով։ Ինչպե՞ս կազմակերպել և տեղեկացնել հաճախորդներին՝ թվային մարքեթինգի մի շարք գործիքների օգնությամբ։


ԲՈՆՈՒՍ ԽՈՐՀՈՒՐԴ․ Հետևեք, թե ինչ առաջարկներ կան փոքր և միջին բիզնեսի համար։

Լինել տեղեկացված բիզնես աշխարհում կատարվող իրադարձություններից, նշանակում է մի քայլ առաջ լինել մրցակիցներից։ Օրինակ, որոշ գովազդային գործակալություններ ունեն հատուկ առաջարկներ այս օրերին վնաս կրող փոքր և միջին ընկերությունների համար։ Միգուցե, նրանք կարողանան օգնել նաև ձեզ։

Այսպիսով, թվային մարքեթինգը հենց այն է, ինչի կարիքն ունի ձեր բիզնեսը։ Իսկ մեր թիմը պատրաստակամ է օգնել։ Դիմեք մեզ և ճգնաժամը ոչ թե կխոչընդոտի, այլ կնպաստի ձեր բիզնեսի զարգացմանը։





#sliceconsulting #sliceconsultingblog #digitalmarketing #smallbusiness

  • Grey Facebook Icon
  • Grey LinkedIn Icon

© 2016-2020 by Slice Consulting