Վերաբրենդավորում՝ ռեբրենդինգ՝ խելացի աճի ռազմավարություն։
- Lusine Shirinyan
- Jun 18
- 3 min read
Updated: Jun 27
Ժամանակակից բիզնես միջավայրը պահանջում է, որ ընկերությունները մնան արդիական՝ շուկայում իրենց դիրքերը պահպանելու համար։ Սակայն, երբ ընկերությունները շարժվում են նոր ուղղությամբ, շատ ղեկավարներ տատանվում են վերաբրենդավորման հարցում։ Նրանք կարծում են, որ դա ձախողման, շփոթության կամ սզբունքներին անհամապատասխանության նշան է։
Բայց վերաբրենդավորում՝ ռեբրենդինգ, չի նշանակում նահանջ։ Դա ռազմավարական քայլ է։

Ինչու է տեղի ունենում վերաբրենդավորումը, և որն է դրա դրական կողմը։
Անկախ նրանից, թե դուք գործարկում եք նոր ծառայություններ, աշխատում եք նոր լսարանի համար, թե արձագանքում եք շուկայի փոփոություններին, ձեր բրենդը պետք է զարգանա ձեր բիզնեսի հետ միասին։ Ձեր ապրանքանիշը ձեր բիզնեսի «մաշկն» է․ այն պետք է աճի, ձգվի և հարմարվի ձեր ընկերության հասունացմանը զուգընթաց։
Ընկերությունների վերաբրենդավորման որոշ տարածված պատճառներ․
• Թիրախային լսարանի փոփոխություն (օրինակ՝ B2C-ից B2B),
• Նոր ապրանքներ կամ ծառայություններ,
• Հնացած վիզուալ ինքնություն,
• Նկերությունների միավորում կամ դուստր ընկերության ձեռքբերում,
• Բրենդի բացասական ընկալում։
Լավ պլանավորված վերաբրենդավորումը ոչ միայն փոխում է ձեր լոգոն, այլև վերաուղղորդում է ձեր ընկերության ինքնությունը։ Այն ազդարարում է ձեր քայլը դեպի ավելի վստահ և տեսլական ունեցող ապագա։
Հաջողության պատմություններ. ճիշտ կատարված վերաբրենդավորում։

Օրինակ՝ Airbnb-ն 2014 թվականին վերաբրենդավորվեց՝ ավելի լավ արտացոլելու իր զարգացումը տներ վարձակալելու հարթակից դեպի համաշխարհային զբոսաշրջային ապրանքանիշ։ Նոր լոգոն («Bélo») և թարմացված ինքնությունը ամրապնդեցին հաճախորդների վստահությունը։

Կամ Slack-ը։ 2019 թվականին այն վերաբրենդավորեց իր լոգոն և կարգախոսը՝ ավելի մոտենալով ձեռնարկությունների հաճախորդներին և ավելի խոշոր կազմակերպություններին։ Արդյունքում ունեցան ավելի հստակ դիրքավորում և ավելի լայն ընկալում։
Հաջողված վերաբրենդավորումները չեն շփոթեցնում, դրանք պարզեցնում են հաղորդակցությունը։
Արդյո՞ք ձեզ պետք է վերաբրենդավորում։

Եթե մտածում եք, թե արդյոք ժամանակն է վերաբրենդավորվելու, ահա մի քանի նշաններ.
• Ձեր ապրանքանիշը այլևս չի արտացոլում ձեր առաքելությունը կամ լսարանի կարիքները,
• Դուք արագ աճ եք գրանցել,
• Ձեզ դուր չի գալիս ձեր ներկայիս վիզուալ ինքնությունը,
• Ձեր բրենդը հնացած է թվում ձեր լսարանին,
• Դուք տարբեր վիզուալներ եք օգտագործում տարբեր հարթակներում (կայք, սոցիալական ցանցեր, փաթեթավորում և այլն)։
• Դուք չեք առանձնանում ժամանակակից շուկայում։
Քայլեր, որոնք պետք է ձեռնարկել ձեր տեսողական ինքնությունը բարելավելու համար։

1. Վերանայե՛ք ձեր բրենդը
• Ի՞նչն է աշխատում։ Ի՞նչն է հնացած։
• Ի՞նչ են հաճախորդները կապում ձեր բրենդի հետ։
• Արդյո՞ք ձեր տեսողական ինքնությունը և հաղորդակցությունը համապատասխանում են իրար։
Կատարե՛ք հարցումներ և վերլուծություններ՝ հանրային ընկալումը հասկանալու համար։
2. Հստակեցրե՛ք ձեր բրենդի ռազմավարությունը
Նախքան որևէ նոր բան մշակելը, սահմանեք.
• Առաքելություն և տեսլական,
• Հիմնական արժեքներ,
• Թիրախային լսարան,
• Եզակի արժեքային առաջարկ,
• Բրենդի անհատականություն և ձայնի տոն։
Հաջողակ վերաբրենդավորումը սկսվում է այս ամենի հստակ ընկալմամբ։
3. Թարմացրե՛ք ձեր վիզուալ ինքնությունը
Սա ներառում է.
• Լոգո,
• Գունային պալիտրա,
• Տառատեսակներ,
• Վիզուալներ,
• Կայքի և սոցիալական ցանցերի դիզայն։
Համոզվեք, որ նոր վիզուալ ինքնությունը համապատասխանում է ձեր բրենդին և թիրախային լսարանի սպասումներին։
4. Հաղորդակցվե՛ք
Պարզապես մի՛ վերաբրենդավորվեք․ բացատրե՛ք փոփոխությունը ձեր հաճախորդներին։ Թող հաճախորդները, գործընկերները և մյուս շահագրգիռ կողմերը իմանան, թե ինչու եք վերաբրենդավորվել և ինչ է դա նշանակում նրանց համար։
5. Հետևողակա՛ն եղեք
Օգտագործե՛ք ձեր նոր վիզուալ ինքնությունը բոլոր հարթակներում՝ կայքէջ, սոցիալական մեդիա, տպագիր նյութեր, մեյլինգ, և այլն։

Վերաբրենդավորումը քայլ է դեպի առաջ։
Slice Consulting-ը վերաբրենդավորումը դիտարկում է ոչ թե որպես հնի վերացում, այլ դրա վրա նորի կառուցում։ Այն ձեր պատմությունն ավելի հզոր կերպով արտահայտելու և ձեր բիզնեսը հաջողությամբ դիրքավորելու մասին է։
Այսպիսով, եթե ձեր բրենդը այլևս չի համապատասխանում ձեր տեսլականին, մի՛ հապաղեք։ Վերաբրենդավորումը կարող է լինել ձեր առաջընթացի ամենախելացի քայլը։
Comments