Գործընկերային հարաբերությունները` որպես ռազմավարական աճի գրավական:
- Lusine Shirinyan
- Apr 18
- 2 min read
Ժամանակակից բիզնեսում միայնակ հաջողության հասնելը գրեթե անհնար է: Slice Consulting-ը գործընկերային հարաբերությունները դիտարկում է ոչ միայն որպես բիզնես մարտավարություն, այլև որպես հզոր ռազմավարական գործիք, որի օգնությամբ կարելի է բացահայտել նոր շուկաներ, խթանել նորարարությունն ու կայուն աճը։ Արդյունավետ գործընկերությունները պահանջում են փոխադարձ վստահություն և երկարաժամկետ տեսլական։

Կայուն գործընկերային հարաբերությունների տարրերն են.
1. Ռազմավարական պլանավորում ամենասկզբից:
Ցանկացած ամուր գործընկերության հիմքը ռազմավարական պլանավորումն է։ Մենք օգնում ենք հաճախորդներին բացահայտել և գնահատել պոտենցիալ գործընկերներին՝ հիմնվելով ոչ միայն նրանց կարողությունների, այլ ընդհանուր արժեքների և երկարաժամկետ նպատակների վրա։
Երբ գործընկերները ամենասկզբից միասնական են, համագործակցությունն ավելի արդյունավետ է, որոշումների կայացումն ավելի արագ է, և արդյունքները՝ ավելի տեսանելի։ Այս կոորդինացումը նաև նվազագույնի է հասցնում ռիսկերը և նպաստում գործընկերների հավասար աճին:

2. Փոխշահավետ արժեքի սահմանում:
Գործընկերությունը պետք է ստեղծի փոխշահավետ արդյունքներ։ Ի՞նչ ներդրում է գործընկերներից յուրաքանչյուրն ունենում ընդհանուր գործում` մարքեթինգային գիտելիքներ, երկարատև փորձ, տեխնոլոգիական հագեցվածություն, նորարարություն, հավատարիմ հաճախորդների բազա։ Երբ արժեքների փոխանակումը ճիշտ սահմանված և համակարգված է, գործընկերությունն ավելի կայուն է ճգնաժամերի կամ մարտահրավերների ժամանակ:
3. Կառուցվածքային համաձայնագրեր:
Հստակությունը վստահություն է ծնում: Մենք մեր հաճախորդներին ուղղորդում ենք համապարփակ գործընկերային համաձայնագրեր մշակելու իրենց գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք հստակորեն սահմանում են պարտականությունները, ռեսուրսների նկատմամբ պարտավորությունները և որոշումներ կայացնելու իրավասության ծավալները:

4. Հաղորդակցություն:
Ամուր գործընկերությունները զարգանում են բաց հաղորդակցության և զարգանալու ունակության շնորհիվ: Սրա հիմքում են կանոնավոր ստուգումները, համատեղ KPI-ները և հետադարձ կապը, որոնց շնորհիվ համագործակցությունը դառնում է թափանցիկ, իսկ խնդիրները հայտնաբերվում են վաղ փուլում: Մենք նաև խրախուսում ենք ճկուն գործելակերպը՝ օգնելով մեր հաճախորդներին և նրանց գործընկերներին արդյունավետորեն արձագանքելու շուկայի փոփոխություններին, հաճախորդների կարիքներին և ի հայտ եկող նոր հնարավորություններին:
5. Ռիսկերի մեղմացում և անհամաձայնությունների կարգավորում:
Նույնիսկ ամենաամուր գործընկերային հարաբերությունները կարող են բախվել լուրջ խնդիրների: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին ռիսկերի կառավարման և ծագած խնդիրների կարգավորման մեխանիզմների մշակման գործում, որոնք կապահովեն գործընկերային հարաբերությունների պահպանումը և շարունակականությունը` շեշտը դնելով ընդհանուր նպատակների վրա:
Այս համակարգերի առկայությունը նվազագույնի է հասցնում խնդիրները և խթանում առկա տարաձայնությունների լուծման գրագետ մշակույթը:
Գործընկերային հարաբերություններ բիզնես խորհրդատուի և հաճախորդի միջև:
Բիզնես քընսալթինգը միայն խորհրդատվություն չէ, այլ տվյալ հաճախորդի համար աճի ռազմավարական գործընկեր դառնալը: Խորհրդատվական ընկերության և նրա հաճախորդի միջև հարաբերությունները պետք է լինեն ոչ թե գործարքային, այլ վերափոխող։

Ավանդական խորհրդատվական մոդելը խորհրդատուին տեսնում է որպես հաճախորդի խնդիրներին լուծումներ տվող արտաքին կողմ։ Սակայն ժամանակակից խորհրդատվությունը հիմնվում է խորը համագործակցության վրա, որտեղ երկու կողմերն էլ ներդրում են կատարում ընդհանուր տեսլականի մեջ։ Այս փոփոխությունը ստեղծում է վստահության, ստեղծագործականության և երկարաժամկետ հաջողության հիմք։
Ամուր գործընկերությունը սկսվում է լսելուց։ Յուրաքանչյուր բիզնես ունի յուրահատուկ պատմություն, մշակույթ և մարտահրավերներ։ Լավագույն խորհրդատուները չեն առաջարկում ընդհանուր լուծումներ, նրանք համատեղ ստեղծում են փոխըմբռնման վրա հիմնված ռազմավարություններ։ Երբ խորհրդատուն ըմբռնում է հաճախորդի առաքելությունն ու արժեքները, նա դառնում է հաճախորդ ընկերության ներքին թիմի շարունակությունը։

Արդյունքներ, որոնք կառուցված են վստահության վրա:
Վստահությունը ցանկացած հաջողակ գործընկերության անկյունաքարն է։ Հաճախորդները պետք է իրենց ապահով զգան խոչընդոտների բախվելիս։ Խորհրդատուները, իրենց հերթին, պետք է պարտավորվեն թափանցիկություն, հաշվետվողականություն և չափելի արդյունքներ ապահովել։ Այս փոխադարձ հարգանքը երկու կողմերի հաջողության հիմքն է, իսկ հաճախորդները վերածվում են իրական գործընկերների։
Վերջնական նպատակը երկու կողմերի համար էլ աճի ապահովումն է։ Երբ հաճախորդները գրանցում են տեսանելի արդյունքներ, խորհրդատվական ընկերությունը մեծացնում է իր հեղինակությունը, փորձը և ապագայում նոր պրոյեկտներ ստանալու հեռանկարները։ Սա փոխշահավետ է ոչ միայն մեկ նախագծի շրջանակներում, այլև երկարաժամկետ գործընկերության տեսանկյունից։
Slice Consulting-ը չի աշխատում հաճախորդների համար, մենք աշխատում ենք նրանց հետ։ Որովհետև լավագույն արդյունքների հիմքում փոխշահավետ գործընկերությունն է։
Comments